ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Արևիսի հիմնական դպրոցում տոն էր՝ վերջին դաս։ Աշակերտների և ուսուցիչների դեմքին ժպիտ կար, իսկ աչքերում՝ թախիծ, չէ որ ավարտում էին դպրոցը մեր սիրելի 9-րդ դասարանցիները։Արևիսի հիմնական դպրոցը շնորհավորում է 2021թ. բոլոր շրջանավարտներին և ցանկանում հաջողություն և խաղաղություն
Ավարտին է մոտենում ուսումնական տարին։ Այն առանձնահատուկ է ոչ միայն դպրոցին հրաժեշտ տվող շրջանավարտների, այլև առաջին դասարանցիների համար, ովքեր տարվա ընթացքում տիրապետել են մեսրոպյան գրերին, դարձել գրաճանաչ։ Այսօր իրենց մեկ տարվա սովորածն ու ձեռք բերածը ներկայացրին Արևիսի հիմնական դպրոցի 1-ին դասարանի աշակերտները։ Երեխաները տեղեկություններ տվեցին Մեսրոպ Մաշտոցի, հայոց տառերի, հայրենիքի և իրենց ձեռքն առած Մայրենիի մասին։ Ուրախալի փաստ է, որ հայն ապրել է, ապրում է, կապրի շնորհիվ մեսրոպյան գրերի, որի լիիրավ ժառանգորդը այսօրվա սերունդն է։ Միջոցառման վերջում հնչեցին շնորհավորանքի և երախտագիտության խոսքեր թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների կողմից։ Դասվար` Մերի Առաքելյան
Արևիսի հիմնական դպրոցում՝ նվիրված քաղաքացու օրվան, կազմակերպվեց ծառատունկ և շաբաթօրյակ ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ։ Շաբաթօրյակի ընթացքում մաքրվեցին գյուղի ճանապարհները և Սիսիան գետի երկանքով տնկվեցին ուռենիներ
<<Արևիսի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում մարտի 6-ին անցկացվեց բաց դաս / II և III համակազմ դասարանում/ նվիրված <<Մայրենի>> լեզվի օրվան՝
<<Մեր լեզուն, մեր խոսքն է…>> խորագրով:
Դասասկզբին մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին զոհված նահատակների հիշատակը:
Դասն անցկացվեց նորագույն տեխնոլոգիաների մկիրառմամբ:
Դպրոցի աղետների ռիսկի նվազեցման և Քովիդ 19-ի պատրաստվածության բարձրացում
Շաբաթօրյակ
2018 թ. ապրիլի 14-ին Արևիս համայնքում կազմակերպված շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցեցին դպրոցականներն ու դպրոցի աշխատողները: Մաքրվեցին դպրոցին հարակից տարածքները: Ի նշանավորումն ապրիլյան շաբաթօրյակի գյուղում տնկվեցին ծառեր:
Արևիսի հիմնական դպրոցի աշխատողները մասնակցեցին հունիսի 8-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին