Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ
Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100- ամյակին նվիրված միջոցառումներ
Դպրոցում պատրաստվեց պաստառ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված: Պաստառում զետեղված են պատմական տեղեկություններ հանրապետության հռչակման և տեղի ունեցած ճակատամարտերի մասին:
Ապրիլի 27-ին ուսուցչուհի Գայանե Առաքելյանը անցկացրեց բաց դաս <<Սարդարապատից առ այսօր>> խորագրով: Աշակերտները պատմեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի ճակատամարտերի մասին, կարևորեցին հայի ամրակուռ ոգին և հայրենասիրությունը, որն այժմ էլ դրսևորում է թշնամիների դեմ պայքարում: