ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ
Արևիս համայնքը գտնվում է մարզկենտրոնից 125 կմ հյուսիս -արևմուտք, Սիսիան քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Գյուղը լեռնային է, գտնվում է ծովի մակերևույթից 1900մ բարձրության վրա: Համայնքում գործում է հիմնական դպրոց, որն ամենամոտ դպրոցից գտնվում է 10 կմ հեռավորության վրա: Արևիսի դպրոցը կառուցվել է 1948 թվականին: Շենքի մակերեսը 376,7 քառակուսի մետր է: Դպրոցը եղել է միջնակարգ, նախատեսված է եղել 100 -120 աշակերտի համար: Սովորել են ադրբեջանցիներ: 1990-ական թվականներից գյուղը վերաբնակեցվել է հայերի կողմից: 1991 թվականից գործել է դպրոցը Թասիկի հիմնական դպրոցին կից: 2002 թվականից որպես առանձին միավոր գործում է Արևիսի հիմնական դպրոցը: 2002 թ-ից մինչև 2004թ. դպրոցում սովորել են 18-20 աշակերտ: Ներկայումս դպրոցում սովորում են 8 աշակերտ: Դպրոցը միահերթ է: Դասերը սկսվում են ժամը 9-ին: Դպրոցն ապահովված է մասնակի գույքով, ինտերնետային կապով: Բացակայում են լաբորատոր սարքերն ու համապատասխան մարզական գույքը: