ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

Արևիսի դպրոցը կառուցվել է 1948 թվականին:  Դպրոցը եղել է միջնակարգ, նախատեսված է եղել 100-120 աշակերտի համար: Սովորել են ադրբեջանցիներ: 1990-ական թվականներից     գյուղը վերաբնակեցվել է հայերի  կողմից: 1991 թվականից գործել  է  դպրոցը Թասիկի հիմնական դպրոցին կից: 2002 թվականից որպես առանձին  միավոր գործում է Արևիսի հիմնական  դպրոցը: 2002 թ-ից  մինչև  2004թ. դպրոցում  սովորել են 18-20  աշակերտ:Ներկայումս դպրոցում սովորում են 4 աշակերտ: